Limo Systems
Անվտանգության համակարգերի նախագծում և ինտեգրում
Ինժեներական լուծումներ՝ նախագծից մինչև սպասարկում։ Մեկ թիմ՝ ձեր օբյեկտի ամբողջական անվտանգության համար։
Ծառայություններ
Անվտանգության համակարգերի ամբողջ շղթան՝ մեկ ձեռքում։
Տեսահսկում
IP և անալոգային տեսախցիկներ, տեսաարխիվ, հեռահար դիտում՝ նախագծից մինչև գործարկում։
Ահազանգային համակարգեր
Ներխուժման, շարժման և վթարային ահազանգ՝ կենտրոնացված մոնիթորինգի հնարավորությամբ։
Մուտքի հսկողություն
Քարտային, PIN և կենսաչափական մուտք՝ իրավունքների բաժանմամբ և մուտքերի գրանցմամբ։
Հրդեհային անվտանգություն
Հրդեհային հայտնաբերման և ազդարարման համակարգեր։
Ցածրավոլտ ցանցեր
Կառուցվածքային կաբելային համակարգեր (պղինձ, օպտիկա) և ակտիվ ցանցային սարքավորում։
Համակարգերի ինտեգրում
Տարբեր ենթահամակարգերի միավորում մեկ կառավարման միջավայրում։
Ինչպես ենք աշխատում
- 01
Չափագրում
Այցելում ենք օբյեկտ, ճշտում ենք պահանջներն ու ռիսկերը։
- 02
Նախագծում
Պատրաստում ենք տեխնիկական լուծում, սարքավորման ցանկ և նախահաշիվ։
- 03
Տեղադրում
Մոնտաժ, կարգավորում, թեստավորում և հանձնում։
- 04
Սպասարկում
Աջակցություն, թարմացումներ և պարբերական սպասարկում։
Ինչու Limo
Ինժեներական մոտեցում
Լուծումը կառուցվում է օբյեկտի պահանջներից, ոչ թե պատրաստի փաթեթից։
Ամբողջական շղթա
Նախագծում, տեղադրում և ինտեգրում՝ մեկ թիմի պատասխանատվությամբ։
Բաց ինտեգրում
Համակարգերը միավորվում են ստանդարտ արձանագրություններով՝ առանց կախվածության մեկ արտադրողից։
Security
Տեսահսկում, ահազանգ, մուտքի հսկողություն և հրդեհային անվտանգություն՝ նախագծված որպես մեկ ամբողջական համակարգ։
- IP տեսահսկում, տեսաարխիվ և հեռահար դիտում
- Ներխուժման և վթարային ահազանգ
- Մուտքի հսկողություն՝ քարտ, PIN, կենսաչափություն
- Հրդեհային հայտնաբերում և ազդարարում
- Բոլոր ենթահամակարգերը՝ մեկ ինտերֆեյսում
Smart Systems
Լուսավորություն, կլիմա, վարագույրներ և անվտանգություն՝ կառավարվող մեկ միջավայրից։
- Սցենարներ՝ օրինակ, ահազանգը միացնելիս լույսերն անջատվում են, ջեռուցումը՝ նվազում
- Կառավարում հեռախոսից և կենտրոնական վահանակից
- Ինտեգրում բաց արձանագրություններով (KNX, BACnet, Modbus՝ ըստ օբյեկտի)
- Ցանցի և կապի անվտանգ կարգավորում
Network
Անվտանգության համակարգերի հուսալիությունը մեծապես կախված է դրանց ցանցից։
- Կառուցվածքային կաբելային համակարգեր՝ պղինձ և օպտիկա
- PoE, VLAN և ցանցի բաժանում տեսահսկման համար
- Wi-Fi և անլար կապեր
- Պահուստային սնուցում (UPS) և կապուղիներ
- Ցանցի անվտանգության կարգավորումներ
Consulting
Օգնում ենք ընտրել ճիշտ լուծումը մինչև սարքավորում գնելը։
- Օբյեկտի և ռիսկերի գնահատում
- Տեխնիկական առաջադրանքի մշակում
- Սարքավորման և լուծման ընտրություն ըստ պահանջների
- Նախահաշիվ և փուլային պլան
- Գործող համակարգի աուդիտ և արդիականացում
B2B
Համագործակցություն կազմակերպությունների, շինարարների և նախագծային թիմերի հետ։
- Շինարարներ, ճարտարապետներ և նախագծային կազմակերպություններ
- Բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, արտադրություն, պահեստներ
- Բազմաօբյեկտ ցանցեր և մասնաճյուղեր
- Սպասարկման պայմանագրեր
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ տվյալներ են պետք առաջարկ ստանալու համար։
Օբյեկտի տեսակը և մոտավոր մակերեսը, հիմնական խնդիրը (օրինակ՝ տեսահսկում կամ մուտքի հսկողություն) և ցանկալի ժամկետը։ Մնացածը ճշտվում է չափագրման ժամանակ։
Կարո՞ղ է գոյություն ունեցող համակարգը ինտեգրվել նորին։
Շատ դեպքերում՝ այո, բայց դա կախված է առկա սարքավորման արձանագրություններից։ Դա գնահատվում է օբյեկտի այցի ժամանակ։
Տրամադրո՞ւմ եք սպասարկում տեղադրումից հետո։
Սպասարկման պայմանները քննարկվում են նախագծի հետ միասին և ամրագրվում պայմանագրում։
Աշխատո՞ւմ եք միայն մեծ օբյեկտների հետ։
Ոչ։ Լուծումը չափվում է օբյեկտի պահանջներով՝ փոքր գրասենյակից մինչև բազմաօբյեկտ ցանց։
